«Ալաշկերտ»-ը վերսկսել է մարզումները

Armenpress 16:32, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն  «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզմանը, որի ընթացքում ալաշկերտցիները վազքային վարժություններ կատարեցին, մասնակցեցին հայաստանցի ֆուտբոլիստները: Արդեն հունվարի 12-ին «Ալաշկերտին» կմիանան բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստները և թիմը կմարզվի ամբողջական կազմով:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը:

Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին մեր թիմը կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am