Շախմատի Հայաստանի առաջնությունը հավասար պայքար է խոստանում. Աշոտ Վարդապետյան

Armenpress 16:30, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն, ի տարբերություն նախորդ տարիների, խոստանում է ամենահավասար պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը: «Մենք մեծ սպասելիքներ ունենք այս տարվա առաջնությունից: Մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ շատ հավասար կազմ է հավաքվել: Մասնակից 10 ներկայացուցիչներն էլ հավակնում են մրցանակային տեղեր զբաղեցնել»,-շեշտեց Վարդապետյանը:

Մրցաշարի գլխավոր մրցավարի կարծիքով` սպասելիքներն ամբողջությամբ կապված են ապագայի հետ, քանի որ սերունդը հեռանկարային է:

Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների վիճակահանությունն արդեն կայացել է, և անդրանիկ տուրը կկայանա հունվարի 12-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am