Եվրոպայում առատ ձնատեղումները եւ միջերկրածովյան շրջանում տեղումները կշարունակվեն. ՕՀԿ

Armenpress 16:15, 11 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա շաբաթներին ձյան առատ տեղումները Եվրոպայում եւ տեղումները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաններում կշարունակվեն, զբոսաշրջիկները պետք Է ուշադիր լինեն տեղական իշխանությունների հանձնարարականների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին Ժնեւում կայացած բրիֆինգում հայտնել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նուլիսը: «Իրադրությունը փոքր-ինչ թեթեւացել Է, բայց ձյան տեղումներ են սպասվում հանգստյան օրերին եւ երկուշաբթի: Բարելավման առաջին նշաններն ի հայտ կգան երեքշաբթի օրվանից»,-ասել Է նա: ՕՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ցուրտ ճակատը եւս մեկ շաբաթ կպահպանվի Կենտրոնական Եվրոպայի արեւելյան մասում, ինչպես նաեւ Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում: Առաջիկա շաբաթներին այն կարող Է ընդգրկել նաեւ Եվրոպայի հյուսիսային եւ արեւմտյան տարածաշրջանները: «Ցուրտ ճակատը նաեւ կբերի ընդգրկուն ցրտահարություններ ցածրավայրերում, ինչը կարող Է վտանգ ներկայացնել առողջության եւ բուսականության համար: Շատ շրջաններում կպահպանվի ձյան հաստ շերտը»,-ասել Է նա: Նուլիսը հավելել Է, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում նաեւ կշարունակվեն նորմայից բարձր տեղումները արեւելյան միջերկրածովյան տարածաշրջաններում եւ Մերձավոր Արեւելքի հյուսիսային մասում, ինչը կարող Է հանգեցնել սողանքների եւ հեղեղումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am