«Ուրարտու»-ն նոր բասկետբոլիստ ունի ԱՄՆ-ից

Armenpress 16:14, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ փուլի մեկնարկից առաջ համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ամերիկացի խաղացող Արբեն Կամաժը այս մրցաշրջանում իր ելույթները կշարունակի Ա լիգայում հանդես եկող «Ուրարտու Վիվառո» ակումբի կազմում:

Մինչ այս Կամաժը ներկայացնում էր ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Կոլումբոսի պետական համալսարանի բասկետբոլային թիմը:

«Ուրարտու Վիվառո»-ի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը՝ 19:00-ին «Միկա» մարզադահլիճում, որտեղ ուժերը կչափի «Արցախ» ակումբի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am