Վրաստանում H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Armenpress 16:02, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում H1N1-ով վարակվածների ու մահացածների շարքում հայեր չկան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, հղում անելով Վրաստանում Հայաստանի դեսպանությանը, այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնեցին, որ այնտեղ H1N1-ով հիվանդների ու մահացածների շարքում հայեր չկան»,- ասաց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am