Մերկելը չի պատասխանել Հունաստանի ռազմատուգանքների պահանջին

Armenpress 15:51, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում ընդունել Է նացիստների հանցագործության համար պատասխանատվությունը Հունաստանի օկուպացման ժամանակ, սակայն չի պատասխանել վնասը հատուցելու եւ այսպես կոչված օկուպացիոն փոխառությունը վերադարձնելու Հունաստանի պահանջին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունաստանն ավելի քան 300 միլիարդ եվրո Է գնահատում կորուստները 1941 – 1944 թվականներին գերմանական օկուպացումից եւ գերմանացիների կողմից հարկադրարաբար վերցված փոխառությունից: Հունաստանի ղեկավարությունը պարբերաբար բարձրացնում Է ռեպարացիաների հարցը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հունվարի 11-ին Աթենքի նախագահական պալատում Մերկելի հետ կայացած հանդիպմանն ասել Է, որ Հունաստանը մտադիր Է դատարանների միջոցով լուծել հարցը:

«Մենք կարծում ենք, որ Հունաստանի պահանջներն իրավաբանորեն գործում են եւ կարող են բռնագանձվել դատարանի միջոցով»,- ասել Է Պավլոպուլոսը, որը կրթությամբ իրավաբան Է: Մերկելն ի պատասխան ընդունել Է բարոյական պատասխանատվությունը նացիստների հանցագործությունների համար, բայց չի խոսել նյութական պատասխանատվության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am