1000х90.jpg (78 KB)

Գիտնականներն արտասովոր կապ են գտել ճարպակալման եւ ուղեղի «սմքելու» միջեւ

Armenpress 15:21, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու մոտ ավելորդ ճարպի առկայությունը, հատկապես փորի եւ գոտկատեղի շրջանում, կարող Է կապված լինել ուղեղի «սմքելու» հետ: Այս եզրակացությանն են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լաբֆորոյի համալսարանի հետազոտողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները վերլուծել են 9652 մարդու տվյալները UK Biobank Study ծրագրից, որը չորս տարվա ընթացքում հետազոտել Է բազմաբնույթ տարիքային հիվանդություններ: Հաշվի են առնվել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մարմնի զանգվածի ցուցանիշը, գոտկատեղի եւ ազդրերի ծավալի հարաբերակցությունը եւ ճարպի ընդհանուր զանգվածը: Պարզվել Է, որ մարդկանց մոտավորապես 19 տոկոսը տառապում Է ճարպակալմամբ: Այնուհետեւ գիտինականները հետազոտել են նրանց ուղեղի աշխատանքը մագնիսառեզոնանսային թերապիայի միջոցով՝ գնահատելով ինչպես գորշ, այնպես Էլ սպիտակ նյութի ծավալը: Նաեւ բոլոր հետազոտվողներին մանրամասնորեն հարցրել են նրանց սովորությունների եւ ապրելակերպի մասին:

Արդյունքում պարզվել Է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ գորշ նյութի ծավալն ավելի փոքր Է, քան գիտափորձի ավելի բարեկազմ մասնակիցների մոտ: Այսպես, մարմնի զանգվածի ստանդարտ ցուցանիշով մարդկանց մոտ գորշ նյութի ծավալը կազմել Է 798, փոքր-ինչ գերազանցմամբ՝ 793, իսկ ավելորդ քաշով մարդկանց մոտ՝ 786, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am