Շվեյցարական Ալպերում հինգ մետր բարձրությամբ ձնահյուս Է իջել ձյան տեղումների պատճառով

Armenpress 14:19, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան սաստիկ տեղումների հետեւանքով Սենտիսի լեռնագագաթից հինգ մետր բարձրությամբ ձնահյուս Է իջել Շվեգալպի լեռանցքում, կատարվում են կորածների որոնումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tagblatt հրատարակությունը:

Հաղորդվում Է, որ 300 մետր լայնությամբ ձնահյուսն իջել Է հունվարի 10-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին (Երեւանի ժամանակով 19:30-ին), ինչի հետեւանքով երեք հոգի թեթեւ վնասվածքներ Է ստացել: 75 մարդ Է տարահանվել Saentis հյուրանոցից:

Հունվարի 11-ի առավոտյան հնարավոր կորածների՝ գիշերը դադարեցված որոնումները շարունակվել են, դրանց մասնակցում են 76 փրկարարներ եւ երկու որոնողական շներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am