«Արարատ-Արմենիա»-ն նոր պաշտպան ունի  

Armenpress 11:06, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պաշտպանության գծում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբին է միացել 25-ամյա հայիթցի պաշտպան Ալեքս Քրիստիան Ջունիորը: Ալեքսը հանդես է եկել պորտուգալական «Վիլա Ռեալ», «Բոավիշտա», «Կամաչա» և մի շարք այլ ակումբներում: Հայիթիի ազգային հավաքականի անդամ է:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը խաղացել է «Գանձասար-Կապան» թիմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am