Հայկ Գալստյանը խզել է պայմանագիրը «Շտուտգարտ»-ի հետ

Armenpress 08:58, 11 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Հայկ Գալստյանն արդեն գերմանական ակումբում չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Գալստյանը խզել է պայմանագիրը գերմանական «Շտուտգարտի» հետ: Այս մրցաշրջանի ընթացքում հայ կիսապաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Շտուտգարտ»-ի երկրորդ թիմի կազմում:

Կիսապաշտպանը մինչ այդ հանդես է եկել Երևանի «Միկա»-ում, գերմանական «Բոխում»-ում և «Հոֆենհայմ»-ում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am