Քաղաքական կամքը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն. Ալեն Սիմոնյանը՝ սուպերվարչապետական համակարգի մասին

Armenpress 21:57, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք սուպերվարչապետական համակարգը փոխելու առումով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ խմբակցության նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում:  

Սիմոնյանը նշեց, որ համաձայն չէ տեսակետներին, թե միայն ուժային կառույցների վերահսկողությամբ էր պայմանավորված նախկինում ունեցած իրենց քննադատությունը սուպերվարչապետության համակարգի դեմ: «Այդ համակարգի հետ կապված փոփոխություններ լինելու են, բայց ոչ կտրուկ և արագ: Սակայն  քաղաքական կամքը և որոշումը կա, լիազորությունները կամաց-կամաց կփոխվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am