Samsung-ը նոր Galaxy սմարթֆոնը կներկայացնի փետրվարի 20-ին

Armenpress 20:50, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung ընկերության Galaxy նոր սմարթֆոնը կներկայացվի փետրվարի 20-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում տեղի ունենալիք արարողության ժամանակ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNet պորտալը, միջոցառումը տեղի կունենա տեխնիկական նորարարությունների Consumer Electronic Show-ի ընթացքում:

S10 սմարթֆոնները կընդգրկեն երեք մոդելներ՝ ստանդարտ Galaxy S10-ը, մեծ էկրանով S10 Plus-ը և S10 Lite-ը կամ S10 E-ն:

Փորձագետները չեն բացառել, որ Samsung-ը կներկայացնի նաև Galaxy X մոդելի ծալվող սմարթֆոնը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am