1000х90.jpg (78 KB)

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության օպտիմալացմանը

Armenpress 17:37, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է կառավարության օպտիմալացմանը, և նման օրենսդրական նախաձեռնության դեպքում խմբակցությունը դեմ է արտահայտվելու դրան:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կառավարության օպտիմալացման մասին դեռ նախագիծ չկա, սակայն եթե լինի, մենք դեմ ենք դրան: Այն, ինչ չէր  կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին»,-ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով տեսակետին, թե խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, Մարուքյանն ասաց, որ բոլոր այն պնդումները, թե ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք են, իսկ պնդումները, թե «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմություն չի կարող լինել՝ քաղաքական անհեռատեսության արդյունք:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am