Ցանցում հրապարակել են Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնի վերջին երգը

Armenpress 14:32, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Linkin Park ռոք-խմբի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնի վերջին աշխատանքներից մեկը դարձել Է նրա երկրպագուների սեփականությունը: Այս շաբաթ Lamb Of God խմբի կիթառահար Մարկ Մորթոնը YouTube տեսահոսթինգում զետեղել Է Cross Off համատեղ սինգլը, որը ձայնագրվել Էր Բենինգթոնի մահվանից երկու ամիս առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Նա օժտված Էր այնպիսի ձայնով, որը մեկ անգամ Է հանդիպում մի ամբողջ դարաշրջանի ընթացքում: Նրան անկարելի Է որեւԷ մեկի հետ շփոթել,-հայտարարել Է Մորթոնը Beats 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:-Դա պարզապես աստծո պարգեւն Է»:Սինգլը ներառված Է Anesthetic ալբոմում, որը վաճառքի կհանվի մարտի 1-ին: Ալբոմում նաեւ տեղ են գտել Papa Roach խմբի վոկալիստներ Ջեքոբի Շեդիքսի եւ Lamb Of God-ի Ռենդի Բլայթի, Guns N’ Roses-ի նախկին կիթառիստ Սլեշի, Alter Bridge-ից Մայլզ Քենեդիի եւ այլ երաժիշտների համատեղ երգերը: 41-ամյա Բենինգթոնին 2017 թվականի հուլիսի 20-ին մեռած գտել են Լոս Անջելեսի մերձակա Փալոս-Վերդես-Էսթեյսում գտնվող իր տանը:Linkin Park-ը հիմնվել Է 1996 թվականին: Խումբը Grammy հեղինակավոր մրցանակի Է անվանակարգվել վեց անգամ եւ երկու անգամ արժանացել Է այդ պարգեւին: Խումբը թողարկել Է յոթ ստուդիական ալբոմ, որոնք տարածվել են ավելի քան 70 միլիոն օրինակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am