1000х90.jpg (78 KB)

Ջեֆ Բեզոսի կինն ապահարզանից հետո կարող Է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը. Bloomberg

Armenpress 13:43, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կինը՝ Մակքենզին, ապահարզանից հետո կարող Է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը՝ ստանալով 69 միլիարդ դոլարի չափով կարողություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը: Ջեֆ Բեզոսի կարողությունը, Bloomberg-ի տվյալներով՝ գնահատվում Է 137 միլիարդ դոլար: Forbes-ն, իր հերթին, նրա կարողությունը գնահատում Է 150 միլիարդ դոլար: Ըստ որում Amazon-ի հիմնադիրը եւ նրա ընկերության ներկայացուցիչներն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել ամուսինների ֆինանսական ակտիվների՝ ներառյալ ընկերությունում գործարարի 16-տոկոսանոց բաժնի հնարավոր բաժանումը:

Սակայն առանց համաձայնության, ըստ որի բաժանումը կկատարվի այլ պայմաններով, ամուսինների ակտիվներն, ամենայն հավանականությամբ, պարզապես կբաժանվեն հավասար մասերի, հայտնում Է գործակալությունը՝ վկայակոչելով նյույորքցի իրավաբանների կարծիքը: Այսպիսով, Amazon-ի հիմնադրի հետ ապահարզանից հետո Մակքենզին կարող Է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը՝ մոտավորապես 69 միլիարդ դոլար կարողությամբ, նշել Է գործակալությունը: Այս պահին աշխարհի ամենահարուստ կինը Ֆրանսուազ Բետանկուր Մայերսն Է, որը կոսմետիկա արտադրող L՚Oreal-ի հիմնադրի թոռնուհին Է եւ ունի 45,6 միլիարդ դոլարի չափով կարողություն: Ավելի վաղ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որն աշխարհի ամենահարուստ մարդն Է, եւ նրա կին Մակքենզին հայտարարել են ապահարզանի մասին, հաղորդագրությունը զետեղվել Է ձեռնարկատիրոջ Twitter-օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am