Պոմպեոն հայտարարել է Իրանի նկատմամբ ճնշումը կրկնապատկելու մասին

Armenpress 19:12, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կմեծացնի Իրանի նկատմամբ ճնշումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Պոմպեոյի խոսքով՝ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու որոշումն իր մեջ սպառնալիք չի պարունակում, ինչը կարելի էր ենթադրել Իրանի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «կրկնապատկում են ոչ միայն դիվանագիտական, այլ նաև կոմերցիոն ջանքերն Իրանի նկատմամբ իրական ճնշում գործադրելու նպատակով»:     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am