iPhone XR-ը առավել մեծ ժողովրդավականություն վայելող iPhone-ն է դարձել նոյեմբերին

Armenpress 17:38, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone XR-ը Apple-ի առավել մեծ ժողովրդավականություն վայելող սմարթֆոնն Է դարձել 2018 թվականի նոյեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Counterpoint-ի վերլուծաբանները հայտնել են հետազոտական հաշվետվության մեջ:

Նշված ժամանակաշրջանում վաճառված օրինակների թիվը գերազանցել Է հինգ միլիոնը: Պարզվել Է, որ այդ ցուցանիշն աննշան ցածր Է, քան iPhone 8-ինը` 2017 թվականի նոյեմբերին, ինչպես նաեւ XS-ը եւ XS Max-ը միասին վերցված` նույն այդ ժամանակահատվածում:

Նաեւ պարզվել Է, որ 2017 թվականի նոյեմբերին iPhone X-ն ավելի մեծ ժողովրդականությունն ուներ, քան XS-ը եւ XS Max-ը միասին՝ 2018 թվականի նոյեմբերին: Ըստ երեւույթին, այս դեպքում ազդել Է արմատապես նոր դիզայնի «վաու-Էֆեկտը»: Նշենք, որ Apple-ը նվազեցրել Է 2019 թվականի առաջին եռամսյակում սպասվող շահույթը:

Հիմնական պատճառը Չինաստանի հետ առեւտրական պատերազմն Է եւ iPhone-ի պահանջարկի նվազումը՝ Ընդերկնյայում: Նաեւ արտադրողը հայտնում Է, որ օգտատերերը չեն ցանկանում հին մոդելները փոխարինել նորերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am