Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի հունվարի 9-ի դատական նիստին

Armenpress 17:31, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը նիստին չի մասնակցելու:

«Նա նպատակահարմար չի գտել մասնացել նիստին»,- ասաց Ալումյանը:

Դեկտեմբերի 28ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, որը  հետաձգվել էր մինչև հունվարի 9-ը:  Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am