Marvel-ից հեռացված ռեժիսոր Գանը գրելու է «Ինքնասպանների ջոկատը 2»-ի սցենարը

Armenpress 16:22, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel Comics-ից հեռացված ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը մրցակիցների՝ DC Comics-ի համար գրելու Է «Ինքնասպանների ջոկատի» սիքվելի սցենարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով Marvel Studios-ի ղեկավարի եւ ամերիկացի պրոդյուսեր Քեւին Ֆայգիի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ Գանը գրելու Է «Ինքնասպանների ջոկատի» շարունակության սցենարը: Ֆայգին նշել Է, որ ինքն անհամբերությամբ Է ցանկանում իմանալ, թե ինչպիսին կլինի նախագիծը: «Ես մրցակցություն չեմ տեսնում, ես տեսնում եմ, որ բարձրակարգ բաներ են արվում»,-հավելել Է պրոդյուսերը, նշելով, որ Գանն ինքը հայտնի Է նրանով, որ «բարձրակարգ բաներ Է անում»:

Ֆայգին խոստովանել Է նաեւ, որ դիտել Է DC-ի նոր ֆիլմը՝ «Ակվամենը», եւ այն «իսկապես դուր Է եկել»: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Walt Disney Studios-ը Գանի հետ հարաբերությունները խզել Է Twitter սոցիալական ցանցում հայտնված վիրավորական հաղորդագրությունների պատճառով, որոնք նա արել Է դեռ ստուդիայի հետ պարտավորագրի ստորագրումից առաջ: Գանի հեռացումը քննադատվել Է ֆիլմի դերասանների ու երկրպագուների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am