Դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջատարներն Աշոցքի ներկայացուցիչներն են

Armenpress 16:18, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշոցքում մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի մեծահասակների 2019 թվականի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունում դեռևս բացարձակ առաջատարը Միքայել Միքայելյանն է: Տղամարդկանց ազատ ոճ մրցաձևում լավագույն եռյակն ունի հետևյալ կազմը` Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ/Աշոցք), Թադևոս Պողոսյան (Աշոցք), Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի): Կանանց ազատ ոճում լավագույնը Աշոցքից Կատյա Գալստյանն է:  Աննա Ռաշոյանը  Գյումրիից արժանացավ արծաթե մեդալի, իսկ Վարսենիկ Ավետիսյանը` բրոնզե մեդալի:

Դասական ոճում տղամարկանց եռյակում փոփոխություն չկա` Միքայել Միքայելյան (ՖԻՄԱ/Աշոցք), Թադևոս Պողոսյան (Աշոցք), Մյասնիկ Ղարիբյան (Գյումրի): Իսկ կանանց մրցավազքում մեդալակիրներ դարձան Կատյա Գալստյանը, Աննա Ռաշոյանը և Նելի Խաչատրյանը:

Դահուկորդները ևս մեկ մեկնարկում կունենան հունվարի 9-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am