ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել. ԱԳՆ խոսնակ

Armenpress 13:50, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,- ասաց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am