1000х90.jpg (78 KB)

Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Armenpress 16:46, 28 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am