Apple-ի խոշորագույն կապալառուն կսկսի նոր iPhone-ներ հավաքել Հնդկաստանում. Reuters

Armenpress 17:15, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության խոշորագույն կապալառուն՝ Foxconn Technology Group-ը, Հնդկաստանում iPhone-ի ֆլագմանական մոդելների հավաքումը կսկսի 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության տվյալներով՝ Foxconn-ը 356 մլն դոլար Է ներդնում Apple հեռախոսների հավաքման հզորություններում: Դրա համար կընդլայնվի Շրիփերամբուդուր (Թամիլնադի նահանգ) քաղաքի գործարանը, որտեղ կապալառուն արդեն հեռախոսներ Է արտադրում չինական Xiaomi ընկերության համար: Այդ ընդլայնումը կարող Է ստեղծել մոտավորապես 25 հազար նոր աշխատատեղ, նշում Է գործակալությունը: Ենթադրվում Է, որ Շրիփերամբուդուրի գործարանում արտադրվելու են Apple հեռախոսների ամենաթանկ եւ ակտուալ մոդելները: Foxconn ընկերությունն Էլեկտրոնիկայի խոշորագույն կոնտրակտային արտադրողն Է աշխարհում, որը պատվերներ Է կատարում աշխարհի առաջատար բրենդների համար: Կենտրոնակայանը գտնվում Է Թայվանում: 2010 թվականից ընկերությունը հավաքում եւ արտահանում Է աշխարհում արտադրվող բոլոր Apple սմարթֆոնների կեսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am