New York Times-ը պատմել Է, թե որքան են պահպանվում հակաբիոտիկների ընդունման հետեւանքները

Armenpress 14:38, 27 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակաբիոտիկների ընդունման հետեւանքները միկրոբիոմի՝ աղիքային ֆլորայի վրա, կարող են պահպանվել կես տարվա ընացքում: Ինչպես դեկտեմբերի 26-ին հայտնել Է The New York Times (NYT) թերթը, այս եզրակացությանն են հանգել Ստանֆորդի համալսարանի հետազոտողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանք վերլուծել են 900 հազար տղամարդկանցից եւ կանանցից վերցված ծագումնաբանական նմուշները, որոնք ընդունել են ցիպրոֆլոքսացին հակաբիոտիկը. բժշկական պրակտիկայում լայնորեն կիրառվող հակամանրԷային պատրաստուկ: Արդյունքում պարզվել Է, որ միկրոբիոմը՝ 10-ից մինչեւ 100 տրիլիոն մանրԷներ եւ այլ միկրոօրգանիզմներ, վերականգնվում Է հիմնականում հակաբիոտիկի ընդունումից չորս շաբաթ անց, սակայն որոշ դեպքերում հետեւանքները եղել են երկարատեւ. առանձին տեսակների մանրԷներ աղիներում չեն զարգացել կես տարվա ընթացքում:

Ինչպես հիշեցրել Է New York Times-ը, 2016 թվականին կատարված հետազոտությունների համաձայն՝ երեխաների մոտ հակաբիոտիկներ ընդունելիս կարող Է փոխվել աղիքային ֆլորայի բաղադրությունը, եւ առանձին դեպքերում կարող Է թուլանալ իմունային համակարգը, ինչպես նաեւ ուժեղանալ ասթմայի եւ ճարպակալման զարգացման նկատմամբ նախահակվածությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am