1000х90.jpg (78 KB)

Թուրքիայի նախագահականը Գարո Փայլանին անձեռնմխելիությունից  զրկելու միջնորդություն է ներկայացրել  

Armenpress 13:49, 27 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Թուրքիայի նախագահականը Փայլանից բացի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել մեջլիսի ևս 7 պատգամավորների համար:

8 պատգամավորներից 6-ը  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից են, իսկ 2-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» և երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից:

Միջնորդությունն ուղարկվել է Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am