Հաքերները հրապարակել են ԵՄ-ի երկրների դիվանագետների նամակագրությունը. The New York Times

Armenpress 13:26, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ հաքերներին հաջողվել Է հափշտակել եւ հրապարակել այն նամակագրությունը, որը մի քանի տարի շարունակ վարել են Եվրամիության երկրների դիվանագետները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է The New York Times-ի հոդվածում:

Ինչպես նշում Է հրատարակությունը, դա հաստատել Է Area 1 ֆիրման, որը հիմնվել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակիցների կողմից եւ աշխատում Է կիբեռանվտանգության ոլորտում: Ֆիրմայի տեղեկությունների համաձայն, նշված տվյալները հրապարակվել են ցանցային ռեսուրսներից մեկում:

Area 1-ի աշխատակիցները թերթի լրագրողներին թույլ են տվել ծանոթանալ մոտավորապես 1,1 հազար հաղորդագրությունների, որոնք ավելի վաղ փոխանցվել են դիվանագիտական կապուղիներով: Area 1-ի աշխատակիցները կարծում են, որ նշված նամակագրության հափշտակման հետեւում իբր կարող են կանգնած լինել ՉԺՀ-ի իշխանությունների հետ կապված հաքերները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am