Դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը (Abdallah ben Zayed Al Nahyane):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում ՀՀ դեսպան Մկրտումյանն Ալ Նահյանին է փոխանցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերությունների առաջնահերթ օրակարգին վերաբերող հարցերի շրջանակ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ