Գյումրու ծննդատունը վստահեցնում է, որ իրենց մոտ 85-ամյա կին չի ծննդաբերել

Armenpress 21:59, 18 Դեկտեմբեր, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 18  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 85-ամյա  կին չի ծննդաբերել, վստահեցնում են Գյումրու ծննդատնից:

Որոշ լրատվամիջոցների կողմից  դեկտեմբերի 17–ին հրապարակած՝ «Գյումրեցի 85-ամյա կինն՝ անսպասելի ծննդաբերել է․երեխային հրաշքով փրկել է հաջողվել. հիմա նրանց կյանքին վտանգ չի սպառնում» վերտառությամբ հոդվածը  չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը՝ փաստելով, որ Գյումրու  ծննդատանը նման դեպք չի արձանագրվել:

 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am