1000х90.jpg (78 KB)

Կենսապահովման համակարգերն առայժմ պատրաստ չեն հեռավոր տիեզերք թռիչքներին. NASA

Armenpress 15:25, 18 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնացների կենսապահովման արդի համակարգերը բավականաչափ արդյունավետ չեն պաշարների վերամշակման տեսակետից եւ բավականաչափ հուսալի չեն հեռավոր տիեզերք առաքելությունների համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ամերիկյան կողմի տիեզերական կենսաբանության եւ բժշկության աշխատանքային խմբի ղեկավար Քրեյգ Քունդրոթը: «Կենսապահովման համակարգերը մենք պետք Է … ավելի արդյունավետ դարձնենք պաշարների կրկնական օգտագործման առումով, երկրորդային վերամշակման առումով: Որքան շատ հեղուկ մենք կարողանանք վերամշակել, այնքան ավելի քիչ ջուր հարկավոր կլինի վերցնել առաքելության համար»,- ասել Է Քունդրոթը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում: Նա նաեւ նշել Է, որ այժմ անձնակազմերը թռչում են երկրաշուրջ ուղեծրում, եւ եթե նրանց մոտ ինչ-որ բան Է փչանում տիեզերքում, փոխարինման համար Երկրից դետալների առաքումն առանձնահատուկ դժվարություն չի առաջացնում:«Մարս թռչելու դեպքում Երկրից լրացուցիչ բեռների առաքումը հազիվ թե իրագործելի լինի: Մենք պետք Է ամեն ինչ վերցնենք մեզ հետ: Այստեղից Էլ պահանջը տեխնիկայի նկատմամբ, որպեսզի այն բացառիկ հուսալի լինի»,- հավելել Է Քունդրոթը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am