Բաշար Ասադի հետ հանդիպմանը Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման աշխատանքներին

Armenpress 15:13, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով arevelk.am-ը, հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են  Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը և երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցել Սիրիայի վերականգնման աշխատանքներին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am