Սալոմե Զուրաբիշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը

Armenpress 17:02, 16 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 16-ին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը կայացել է «Բատոնիս ցիխե»-ում (Պարոնի ամրոց)՝ Իրակլի Երկրորդ թագավորի (1720-1798) նստավայրում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Վրաստանի նախագահս, Աստծո և ժողովրդի առջև հայտրարում եմ, որ կպահպանեմ երկրի սահմանադրությունը և անկախությունը, նրա միասնությունն ու անբաժանությունըմ բարեխղճորեն կկատարեմ նախագահի պարտականությունները, հոգ կտանեմ քաղաքացիների անվտանգության և նրանց բարօրության, իմ ժողովրդի և հայրենիքի վերածննդի և փառքի մասին»,- նշել է 66-ամյա Զոււրաբիշվիլին երդմնակալությանը։

Արարողությանը ներկա են եղել տեղացի և օտարերկրացի 1800 հյուր, այդ թվում՝ 55 երկրների պատվիրակություններից։ Ֆրանսիայի պատվիրակությունը, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ, գլխավորել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։ Հայաստանը ներկայացրել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։

Արարողությունն  անցել է Վրաստանի իշխանությունների, հոգևոր դասի և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am