Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի պաշտոնակատարին

Armenpress 14:53, 15 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միք Մալվանեյը կդառնա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին: Նրան ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Մալվանեյը եղել է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավարը: Մալվանեյը փոխարինելու է Ջոն Քելլիին, ով թողնելու է պաշտոնը տարվա վերջում: «Թվիթեր»-ում կատարած իր գրառմամբ Թրամփը Քելիին նկարագրել է որպես մեծ հայրենասեր է, նաև նշել է, որ Քելլին երկրին ծառայել է գերազանց:  

Այն մասին, որ Ջոն Քելլին տարեվերջին կհեռանա իր պաշտոնից, Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել էր դեկտեմբերի 8-ին: Թրամփն ընդ որում ընդգծել էր, որ նոր նշանակումը կարող է լինել ժամանակավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am