Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

Armenpress 20:43, 14 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Ապարանի, Թալինի, Մեղրու, Սպիտակի, Կոտայքի, Աշոցքի, Մարալիկի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գորիս-Սիսիան, Թալին-Գյումրի, Արթիկ-Արագած ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով ճանապարհահատվածը դժվարանցանելի է: 
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am