1000х90.jpg (78 KB)

Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի

Armenpress 20:16, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել:

Երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան շուկայի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն էր անվանել:

Շեկաթը սպանվել է  հատուկ գործողության արդյունքում:«Բի-Էֆ-Էմ»-ի տվյալներով՝ ահաբեկիչն «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչ էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am