Համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2018»-ից հետո նվիրատվությունների գումարն ավելացել է

Armenpress 13:15, 14 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2018 թվականի նոյեմբերի 22-ին իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար գումարն ավելացել է շուրջ մեկ ամսվա ընթացքում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Դրամահավաք միջոցառումներն ու անհատական նվիրատվությունները շարունակվել են նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոն-2018-ից հետո ևս: Հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվել էր 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում: Այս ընթացքում այդ թիվը հասել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլարի»,- նշեց Արշամյանը:

Հիմնադրամում հավաքված գումարները ծախսվելու են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am