Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է  «Տարվա մարդ»

Armenpress 21:32, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը  11 մարդու կյանք փրկելու համար ճանաչվել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով vedtver.ru-ն, Մինասյանը մրցանակը ստանալուց հետո իր ելույթում ասել է. «Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և որը վստահում է քեզ»,- ասել է Մինասյանը:

2014 թվականից սկսած Կոնակովսկի շրջանում անցկացվում է «Տարվա մարդ» մրցույթը, որը եզակի է Տվերի մարզում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am