Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ

Armenpress 20:09, 13 Դեկտեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Զոհվել է երեք մարդ, մեկը ստացել է վնասվածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը՝ ԱԻՆ-ը վթարի մասին ահազանգ ստացել է դեկտեմբերի 13-ի ժամը 16:20-ի սահմաններում:

«Վթարի են ենթարկվել Opel մակնիշի ավտոմեքենան ու ավտոբուսը: Արդյունքում` ավտոմեքենայի վարորդն ու երկու ուղևորներ մահացել են: Ավտոբուսի մեկ ուղևոր՝ 2000թ-ի ծնված մի տղա տեղափոխվել է հիվանդանոց: Նա վնասվածք է ստացել ոտքի շրջանում, սակայն գիտակցություն ունի»,-ասաց նախարարի խոսնակը։

ԱԻՆ-ի տեղեկություններով՝ վնասվածք ստացած տղան տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am