Նիկոլայ Բասկովին զարմացրել է «Մարվել» կոմիքսներում իր կերպարի հայտնվելը

Armenpress 19:50, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը տեղյակ չի եղել, որ իր կերպարը հայտնվելու է «Մարվել» ընկերության կոմիքսներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին երգիչն ասել է ՏԱՍՍ-ին:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ սոցիալական ցանցերի օգտատերերը 2012թ-ի կոմիքսներում հայտնաբերել են  Նիկոլայ Բասկովի և Վերա Բրեժնևայի կերպարները:

«Ես կոմիքսների գիտակ չեմ: Գիտեմ, որ դա շատ հայտնի է: Ուրախ եմ,որ ինձ են ընտրել, բայց այդ թեման ինձ համար կարևոր չէ»,- նշել է Բասկովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am