ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ

Armenpress 19:24, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 12-14-ը Մինսկ են մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am