Դիլիջան քաղաքում ջուր չի լինի

Armenpress 18:30, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից,  տեղի ջրի մաքրման կայանը տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Ստեղծված իրավիճակում, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 18։00-ից մինչև դեկտեմբերի 14-ը ժամը 18։00-ն դադարեցնել Դիլիջան քաղաքի  ջրամատակարարումը:

Ձեռնարկվում են միջոցներ արդեն առաջիկայում տասնամյակներ շարունակ Դիլիջանում առկա ջրի որակի խնդրի արմատական լուծման համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am