Իրանում նավթի հանույթը նվազագույն ցուցանիշն Է արձանագրել 2016 թվականից ի վեր

Armenpress 15:00, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նավթի արդյունահանումը նոյեմբերին նվազագույն ցուցանիշն Է արձանագրել 2016 թվականի հունվարից ի վեր՝ պակասելով օրական մինչեւ 3,01 մլն բարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) դեկտեմբերյան զեկույցում:

«Իրանում նավթի հանույթը կրճատվել Է օրական 310 հազար բարելով՝ մինչեւ օրական 3,01 մլն բարել, քանի որ Իրանի հաճախորդները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կրճատել են գնումները: Արդյունահանումը նվազագույն ցուցանիշին Է հասել 2016 թվականի հունվարից ի վեր, երբ չեղարկվեցին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները, իսկ տարեկան արտահայտությամբ այն նվազել Է օրական 840 հազար բարելով»,- նշվում Է զեկույցում:

ԷՄԳ-ն նշում Է, որ իրանական նավթի արտահանումը ամսական արտահայտությամբ ընկել Է օրական 550 հազար բարելով՝ մինչեւ օրական 1,28 մլն բարել: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժիչ հռետորաբանության սկսվելու պահից Իսլամական Հանրապետությունում նավթ արդյունահանումն ընկել Է օրական 1,4 մլն բարելով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am