ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահն առաջին անգամ կին է գլխավորել

Armenpress 13:41, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահի տնօրենի պատոնը հաստատության 77-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կին Է զբաղեցրել: Հոգաբարձական խորհրդի որոշմամբ Վաշինգտոնում գտնվող այդ գեղարվեստական թանգարանի ղեկավար Է նշանակվել Քեյուին Ֆելդմենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա կդառնա պատկերասրահի՝ թվով հինգերորդ տնօրենը եւ կփոխարինի Էռլ Փաուելին, որն այդ պաշտոնն զբաղեցնում Էր 1992 թվականից: Ինչպես հայտնել Է պատկերասրահի մամուլի ծառայությունը, Ֆելդմենը նոր տեղում աշխատանքի կանցնի մարտի 11-ին: 2008 թվականից մինչ օրս Ֆելդմենը գլխավորել Է Մինեապոլիսի Արվեստի ինստիտուտը: Խոսքը վերաբերում Է խոշոր գեղարվեստական թանգարանին, որը գտնվում Է Մինեապոլիսում (Մինեսոտայի հյուսիսային նահանգ):

Պատկերասրահի նոր տնօրենը 52 տարեկան Է, կրթութամբ նա հնագետ Է: Դրա հետ մեկտեղ նա ունի մագիստրոսի աստիճան արվեստագիտության բնագավառում: ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահի հավաքածուն բաղկացած Է արվեստի ավելի քան 150 հազար ստեղծագործություններից՝ հիմնականում արեւմտյան: Տարեկան այնտեղ այցելում Է ավելի քան 5,2 միլիոն մարդ:

Ամերիկյան մասնագիտացված մամուլի տվյալների համաձայն՝ պատկերասրահը մտնում Է աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելողների տասնյակը: Պատկերասրահի հաստիքակազմում հազարից ավելի աշխատակից կա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am