Թուրքիայում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի

Armenpress 19:42, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ռիզե նահանգում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սպանության պատճառը եղել է այն, որ ոստիկանապետը չի կատարել պետավտոտեսուչի ծառայության վայրի որոշման հետ կապված պահանջը:

Միջադեպը տեղի է ունեցել Ռիզեի ոստիկանականը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am