Դեսպան Մանասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին

Armenpress 19:13, 11 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 10-ին Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Բոդինդրադեբայավարանգկունին (Maha Vajiralongkorn Bodindradebayavarangkun)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, առաջիկա երկու օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թաիլանդի արքայադստեր, ինչպես նաև՝ արտաքին գործերի գերատեսչության ներկայացուցիչների հետ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am