Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը

Armenpress 19:05, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը տեղեկացրել է, որ ուշադրության կենտրոնում են եղել Brexit-ի շուրջ հետագա քայլերը:

«Կանցլերը վարչապետի հետ բանակցություններ է վարում Brexit-ի շուրջ հետագա քայլերի ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նա: Զայբերգը հիշեցրել է, որ այդ թեման կքննարկվի նաև առաջիկա հինգշաբթի՝ Եվրոպական միության գագաթնաժողովի ընթացքում:   

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am