Time հանդեսը տարվա մարդ Է ճանաչել սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիին

Armenpress 17:35, 11 Դեկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Time ամերիկյան հանդեսը դեկտեմբերի 11-ին տարվա մարդ Է հայտարարել սաուդցի լրագրող Ջամալ Խաշկոջիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Ինչպես ընդգծել Է հրատարակության գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը, առաջին անգամ Time-ը տարվա մարդ Է ընտրել մեկին, ով արդեն ողջ չԷ: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել Է, որ Խաշկոջիի մահը ստիպեց աշխարհին «վերանայել իր վերաբերմունքը սաուդյան միապետության նկատմամբ եւ վերջապես ուշադրություն դարձնել Եմենում տեղի ունեցող իրադարձությունների վրա»:The Washington Post թերթի մեկնաբան Ջամալ Խաշկոջին սպանվել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի տարածքում:Սաուդյան Արաբիայի իշխանությունները ժխտում են իրենց մեղսակցությունը սպանությանը: Թագավորությունում 21 մարդ Է կալանավորված լրագրողի սպանության գործի կապակցությամբ: Նրանց մեղադրանքներ են առաջադրված, իսկ նրանցից հինգի նկատմամբ դատախազությունը մտադիր Է հասնել մահապատժի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am