«Լոռի»-ի դարպասապահը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ  

Armenpress 16:03, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբի դարպասապահը կշարունակի համագործակցությունը վանաձորյան ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Լոռի» ՖԱ-ն եւ դարպասապահ Ալեքսանդր Կոնովը, որի պայմանագիրն ավարտվում էր դեկտեմբերի 4-ին, երկկողմ համաձայնությամբ երկարաձգել է համագործակցությունը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

25-ամյա Կոնովը «Լոռի» է տեղափոխվել ամռանը: Վանաձորը ներկայացնող թիմի կազմում մասնակցել է 15 հանդիպման:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am