Instagram-ում ձայնային հաղորդումների առաքման գործառույթ Է հայտնվել

Armenpress 12:12, 11 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram-ի ծառայությունում ձայնային հաղորդումների առաքման հնարավորություն Է ստեղծվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դեկտեմբերի 10-ին Twitter-ում ծառայության պաշտոնական Էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Այսօրվանից սկսած դուք կարող եք ձայնային հաղորդումներ ուղարկել Direct-ի (Instagram-ի ներքին ծառայություն օգտատերերի միջեւ հաղորդագրությունների վայրկենական փոխանակման համար) միջոցով»,- ասված Է հայտարարության մեջ:

Ձայնային ուղերձ ուղարկելու համար անհրաժեշտ Է Direct-ում սեղմել միկրոֆոնի պատկերիկին եւ հաստատել այն: Ձայնահաղորդման առավելագույն տեւողությունը կարող Է կազմել մեկ րոպե:

Այս տարվա հունիսին Instagram-ի օգտատերերի թվը գերազանցել Է 1 միլիարդը: Այդ ժամանակ Էլ ծառայության ղեկավարությունը հայտարարել Է գործառույթ մտցնելու մասին, որը թույլ Է տալիս մինչեւ մեկ ժամ տեւողությամբ տեսահոլովակներ զետեղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am