Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ

Armenpress 21:41, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ  Լավրովը դեկտեմբերի 10-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը:

Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները արձանագրել են Եվրասիական տնտեսական միության առաջընթացի զարգացումը, միջազգային ասպարեզում կառույցի հեղինակության բարձրացումը և արտասահմանյան գործընկերների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի  հետ համագործակցության հաստատման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am