ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 10-12-18

Armenpress 17:36, 10 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 485.13 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.19 դրամով և կազմել 553.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 7.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.81 դրամով և կազմել 617.04 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 17.29 դրամով և կազմել 19392.11 դրամ: Արծաթի գինն աճել է 1.71 դրամով և կազմել 225.93 դրամ: Պլատինի գինն աճել է 19.14 դրամով և կազմել 12306.26 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am